Իրանցի ուսանողներն Ադրբեջանի դեսպանին հղած բաց նամակում քննադատել են Բաքվի վարած հակաիսլամական քաղաքականությունը
Իրանցի ուսանողներն Ադրբեջանի դեսպանին հղած բաց նամակում քննադատել են Բաքվի վարած հակաիսլամական քաղաքականությունը:
Այդ մասին հաղորդում է իրանական «արաննյուզ.իռ» կայքը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Իրանի «Ամիր Քաբիր» համալսարանի ուսանողներն Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովին ուղղված բաց նամակում քննադատել են Ադրբեջանի իշխանությունների վարած հակաիսլամական քաղաքականությունը՝ ադրբեջանցի պաշտոնյաներին հորդորելով, որքան հնարավոր է շուտ դադարեցնել հակաիսլամական քաղաքականությունը:
Իրանցի ուսանողները, միևնույն ժամանակ, իրենց մտահոգությունն են հայտնել, որ հնարավոր է, որ «Մոնաֆեղին» խմբավորումն Իրաքից դուրս գալուց հետո հաստատվի Ադրբեջանում:
Հիշեցնենք, որ վերջերս ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր Մոսթաֆա Քավաքեբիանը, անդրադառնալով «Մոնաֆեղին» և «Փեժակ» խմբավորումների` Ադրբեջանում հաստատվելու փաստին, հայտարարել էր. «Իրանի Մեջլիսը պետք է պաշտոնապես իր դիրքորոշումը ներկայացնի և իր բողոքը հայտնի Ադրբեջանին, որը հարթակ է տրամադրում հակաիրանական քայքայիչ գործունեությամբ զբաղվող «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման անդամներին»:
Հավելենք, որ ԻԻՀ ԱԳ խոսնակ Ռամին Մեհմանփարաստը, ավելի վաղ անդրադառնալով Ադրբեջանում «Մոնաֆեղին» խմբավորման գործունեությանը, հայտարարել էր. « «Մոնաֆեղին» ահաբեկչական կազմակերպության քայլերն այնքան անմարդկային են, որ ոչ մի երկիր չի կարող նրանց պաշտպանել: Հուսով եմ, որ «Մոնաֆեղին» ահաբեկչական կազմակերպությունը, որի գործողությունների հետևանքով 12 000 իրանցի է զոհվել, Ադրբեջանում կդադարեցնի իր գործունեությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին