Հ. Մխիթարյան. «Եթե կարիքը կա ինձ վաճառելու, կվաճառեն, եթե ոչ` ապա կմնամ թիմում» /Տեսանյութ/
Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական էջի այցելուների քվեարկության արդյունքում լավագույնը ճանաչված Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան, Ուկրաինայի չեմպիոն Հենրիխ Մխիթարյանը երեկ երեկոյան հյուրընկալվել էր Հանրային հեռուստատեսության «Հարցազրույց» ծրագրին: Հարցազրույցը ներկայացնում ենք մեր ընթերցողներին հատվածաբար:
-Հետաքրքիր է, եթե ֆուտբոլում սիրվեց մարդը, գնահատվեց, կարևոր չէ ինչ ազգության է պատկանում:
-Կարևոր չէ, բայց ցանկացած րոպեին այդ սերը կարող է փոխվել ատելության, քանի որ ֆուտբոլիստի գործը, կարելի է ասել, անշնորհակալ գործ է: Կարող ես լինել ամբողջ կլյանքի ընթացքում հաղթող, բայց եթե մի դրվագում ինչ-որ սխալ անել, երկրպագունները կսկսեն քեզ ատել, և չներել:
-Իսկ Երևանում ինչպե՞ս են քեզ ընդունում:
-Երևի լավ:
-Հայաստանում ի՞նչ նպատակով ես:
-Արձակուրդում եմ: Սակայն ունենք երկու հանդիպում հավաքականի կազմում: Ամբողջ կազմով կխաղանք մայիսի 31-ին Հունաստանի դեմ և հունիսի 5-ին Ղազախստանի դեմ` ընկերական հանդիպումներ են: Այս երկու հանդիպումներից հետո ավելի պարզ կդառնա, թե ինչպես է մեր մարզական վիճակը, չնայած ևս մեկ ընկերական հանդիպում ունենք օգոստոսին, որից հետո արդեն կմեկնարկի խմբային ընտրական մրցաշարը 2014-ին Բրազիլիայում անցկացվելիք աշխարհի առաջնության համար:
-Երբ հաջողակ ես, բոլոր կողմերից հրավերներ են լինում: Եղե՞լ են հրավերներ:
-Ճիշտն ասած, ես տեղյակ չեմ, սակայն կասեմ, որ դեռ «Շախտյորի» հետ մինչև 2015 թ.-ն պայմանագիր ունեմ, եթե ինչ-որ առաջարկ լինի, արդեն թիմը պետք է նայի, զգա, եթե կարիքը կա ինձ վաճառելու, կվաճառեն, եթե ոչ` ապա կմնամ թիմում:
-«Շախտյորում» քեզ լավ ե՞ս զգում:
-Շատ լավ: