Նալբանդյանը դուրս մնաց պայքարից
Հռոմի «Մաստերս-1000» մրցաշարի 2-րդ շրջանում անգլիացի Էնդի Մարեյն ուժերը չափեց արգենտինահայ թենիսիստ Դավիդ Նալբանդյանի հետ: Նալբանդյանն առաջին սեթում պարտվելով 1:6 հաշվով` 2-րդ սեթում կարողացավ 6:4 հաշվով հաղթանակ տոնել, սակայն վճռորոշ փուլում նա 5:7 հաշվով զիջեց Մարեյին, ով, ի դեպ, նշում էր իր ծննդյան 25-ամյակը:
Հանդիպումից հետո Մարեյը նշել է, որ խաղի վերջնամասում հաջողությունն իր կողմն էր:
«Հանդիպման վերջում իմ բախտն ավելի շատ բերեց, սակայն ես ինքս էլ ամեն բան արեցի` հաղթանակ տոնելու համար: Ինչպես ասում են, միայն բախտի գործոնն այստեղ բավարար չէ»,- ասել է Մարեյը, ով Հռոմի մրցաշարի 3-րդ շրջանում ուժերը կչափի ֆրանսիացի Ռիշար Գասկե և իտալացի Պաոլո Լորենցի զույգի հաղթողի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա