Փարաջանովի տուն-թանգարանի տնօրենը` Վիոլետ Գրիգորյանի հայտարարության մասին
«Ապուշություն է, հիմարություն է: Փարաջանովի թանգարանում միասեռական արվեստի նմուշներ չեն կարող լինել, չկան: Ով հայտարարել է, թող գա ու ցույց տա այդ նմուշները»,- այսպես արձագանեց Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը` մեկնաբանելով գրող, հրապարակախոս Վիոլետ Գրիգորյանի երեկվա հայտարարությունը , թե Փարաջանովը միասեռական էր, նրա թանգարանում միասեռական արվեստի նմուշներ կան:
Ինչ վերաբերում է, թե Փարաջանովը միասեռական էր, Panorama.am-ի հետ զրույցում, Զ. Սարգսյանն ասաց, որ երբ 1973 թվականի դեկտեմբերի 17-ին նրան բռնում են, մեծ աղմուկ է բարձրանում` թե ինչպես կարող եք նման արվեստագետի բռնել, ազատեք նրան, սկսեցին նամակներ ուղարկել սովետական ղեկավարությանը: Վերջինս էլ նրա անունը վարկաբեկելու համար սկսում է հայտարարել, թե նա արվամոլ էր: Փարաջանովին դատապարտում են 5 տարի ազատազրկման՝ մեղադրելով արվամոլության մեջ: Միայն 4 տարի անց ֆրանսիացի հայտնի սյուրռեալիստ, Դալիի մտերիմ ընկեր Լուի Արագոնի միջամտության շնորհիվ` նրան ազատ են արձակում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում