Ստամբուլի հայկական դպրոցը փակման վտանգի առաջ է
Ստամբուլի Թոփքափը թաղամասի շուրջ 200ամյա պատմություն ունեցող հայկական մասնավոր Լևոն Վարթուհյան տարրական դպրոցը ֆինանսական խնդիրներ ունի ու փակման վտանգի առաջ է: Անմարդկային պայմաններում մի կերպ գոյատևող դպրոցն ունի 100 աշակերտ: Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»(Ermenihaber.am) լրատվական կայքը:
«Չենք ուզում, որ դպրոցը փակվի: Դպրոցները ոչ թե պետք է փակել, այլ` բացել»,-ասել է Սբ. Նիկողայոս հայկական եկեղեցու հիմնադրամի նախագահ Մոնիկ Էրգանը:
Ըստ աղբյուրի` վերոնշյալ դպրոցին օգնության ձեռք է մեկնել թուրքական «Քըզըլայ» (Կարմիր մահիկ) կազմակերպությունը: Կազմակերպությունը խոստացել է դպրոցն ապահովել սննդով ու հագուստով: