Գագիկ Բեգլարյանը` կապի և տրանսպորտի նախարար
«Երկիրը» գրում է, որ արդեն մի քանի օր է՝ լուրեր են շրջանառվում, թե տրանսպորտի և կապի ՕԵԿ-ական նախարար Մանուկ Վարդանյանը ՕԵԿ-ից դուրս է գալու։ Այս կապակցությամբ Մ.Վարդանյանը թերթին ասել է, թե «այս պահի դրությամբ դուրս չի գալիս ՕԵԿ-ից»։ Հարցին, թե՝ «հնարավո՞ր է լքի կուսակցությունը, երբ արդեն հստակ լինի և պաշտոնապես հայտարարվի, որ նախարարության քվոտան տրվում է ՀՀԿ-ին», Վարդանյանը պատասխանել է. «Ես ի՞նչ իմանամ՝ դուրս կգամ, թե՝ ոչ»: «Ի դեպ, նա նաև չի հերքել, որ նախարարության քվոտան տրվելու է ՀՀԿ-ին, և այն զբաղեցնելու է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։ …Նշենք, որ ՀՀԿ-ում մեր աղբյուրները հաստատեցին, որ նախարարության քվոտան իրոք ՀՀԿ-ն վերցնելու է, իսկ նախարարի աթոռին նստելու է հենց Գագիկ Բեգլարյանը»,- գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները