Իրանական կայք. Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը ստոր վերաբերմունքի է արժանացնում իրանցի զբոսաշրջիկներին
Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը ստոր վերաբերմունքի է արժանացնում իրանցի զբոսաշրջիկներին:
Այդ մասին նշված է իրանական «արաննյուզ.իռ» կայքում թողարկված հոդվածում:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը երկրի բարձրաստիճան ղեկավարների կողմից հրահանգ է ստացել միջոցներ ձեռնարկել «Եվրատեսիլ» երգի մրցույթի և «գեյ-շքերթի» անցկացման առնչությամբ ճնշումները նվազեցնելու ուղղությամբ:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը վերոնշյալ հանձնարարականն ի կատար ածելու շրջանակներում Ադրբեջան այցելող իրանցի զբոսաշրջիկների նկատմամբ կեղծ քրեական գործեր է հարուցում, իսկ այնուհետև ազատ արձակելու դիմաց պայման ներկայացնում, համաձայն որի՝ իրանցի զբոսաշրջիկներն ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում պետք է դրական կարծիք հայտնեն «Եվրատեսիլի» վերաբերյալ:
Ավելին, Ադրբեջանի անվտանգության ուժերը նույնիսկ Բաքվում բնակվող իրանցիներին գումարի դիմաց առաջարկել են մասնակցել «Եվրատեսիլ» երգի մրցույթի միջոցառմանն ու «գեյ-շքերթին», որպեսզի ադրբեջանական ԶԼՄ-ների համար հակաիրանական քարոզչության համար անհրաժեշտ նյութեր ապահովեն:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան