Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարը հրաժարականի դիմում է գրել
Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության ղեկավարության կազմում փոփոխությոններ են սպասվում: Նախարար Յավեր Ջամալովը հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Իլհամ Ալիևին: Այս մասին գրում է AzeriDefence-ը: Նշվում է, որ նախարարը պաշտոնից հրաժարվում է «առողջական պատճառներով»:
Ըստ թերթի` Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարի պաշտոնի համար հավանական թեկնածու է համարվում նույն բնագավառում գործող և «երկրորդ նախարարություն» կոչված Azairtechservice ընկերության ղեկավար Ֆուադ Սեյիդբեյլին:
Azairtechservice ընկերությունը Գյանջայի և Սումգայիթի ավիավերանորոգման գործարանների կառավարիչն է, մասնակցել է Ադրբեջանի օդուժի Mi-24 ուղղաթիռների, S-125 Pechora զենիթահրթիռային համակարգերի արդիականացման նախագծերին: Համագործակցում է CAR ATE Group և Բելառուսի Tetraedr ընկերությունների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան