69 ինքնաբացարկ ՀՀԿ-ի՞ց. Դիմումները դեռ ԿԸՀ չեն հասել
ՀՀԿ կենտրոնական գրասենյակի տարածքում խմբված լրագրողների շրջանակում, մինչ կսկսեր այստեղ նախատեսված գործադիր մարմնի նիստը, ակտիվորեն խոսվում է այն մասին, որ արդեն հայտնի է, թե ՀՀԿ համամասնական ցուցակից ովքեր են ինքնաբացարկ հայտնել: Խոսվում է, որ նրանց թիվը հասնում է 69-ի, այդ թվում նախարարներ, փոխնախարարներ, մարզպետներ, փոխմարզպետեր, ինչպես նաև Գագիկ Բեգլարյանը:
Ինչ վերաբերում է վերջինիս, ապա նրա ինքնաբացարկը կապում են գործադիր մարմնում նախարարական պորտֆել ստանալու հանգամանքի հետ, նաև խոսվում է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը չի լքի իր պաշտոնը: Մամուլում վերջին օրերին շրջանառվող տեղեկությունների համաձայն Բեգլարյանը կզբաղեցնի տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը: Վերջին տարիներին ոլորտը տրվել էր կոալիցիայի մաս կազմող ՕԵԿ-ին:
ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այսօրվա ընթացքում` ժամը 17:45-ի դրությամբ ինքնաբացարակի մասին նոր դիմումներ չեն եղել:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են