Արման Սահակյանը հրաժարվել է Շիրակի մարզպետ դառնալ
«Հրապարակ»-ի տեղեկություններով` «Սովրանո» ընկերության սեփականատեր, Գյումրիի թիվ 34 ընտրատարածքում պատգամավորի պարտված թեկնածու Արման Սահակյանին առաջարկվել է ոչ թե Գյումրիի քաղաքապետի, այլ Շիրակի մարզպետի պաշտոնը: Սակայն նա հրաժարվել է, քանի որ Շիրակը և հատկապես մարզկենտրոն Գյումրին ամենաբարդ տարածքն է Հայաստանում: «Ամենաաղքատ մարզում միշտ էլ ամենաշատ սոցիալական խնդիրներն են և ամենամեծ դժգոհությունը իշխանությունից: Բացի այդ, մարզը համարվում է թվով երկրորդ ԲՀԿ-ական մարզը, որտեղ ՀՀԿ-ական մարզպետը միշտ շրջապատված է լինելու հակառակորդներով»,- գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները