Արարատի մարզպետը խնջույք է կազմակերպել
«Հրապարակը» գրել է. «Չնայած հետընտրական շրջանում համառորեն լուրեր են շրջանառվում որոշ մարզպետների պաշտոնանկության վերաբերյալ, որոնց թվում Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի` Լոնդիկի, որի ղեկավարած մարզում ԲՀԿ-ն է մեծ թվով ձայներ հավաքել, սակայն, պարզվում է, Բարսեղյանը դժգոհ չէ իր ապահոված ցուցանիշից և այդ առիթով նույնիսկ մի լավ քեֆ է կազմակերպել: Նախօրեին նա իրեն պատկանող «Ռենեսանս» ռեստորանում սեղան է գցել և նշել մեծամասնականով ՀՀԿ-ական թեկնածուների հաղթանակը: Ներկա են եղել նաև ՀՀԿ թեկնածուները` բնապահպանության նախկին նախարար Մուրադ Մուրադյանը, Հովիկ Աբրահամյանի բարեկամուհի Կարինե Պողոսյանը և անկուսակցական Արայիկ Գրիգորյանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները