Ա. Իսկանդարյան. ԱԺ ընտրությունները երկու երկրների միջև քաղաքական խնդիրներ չեն առաջացրել
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ նախագահ Սարգսյանի` մոսկովյան այցի ժամանակ Սարգսյան-Պուտին երկկողմ հանդիպում տեղի չի ունեցել, քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց. «Պուտինը առանձին հանդիպումներ ունեցել է միայն 5-6 երկրների ղեկավարների հետ և դրանք այն երկրներն են, ում հետ Ռուսաստանը ունեցել է քաղաքական խնդիրներ: Օրերս կայացած ԱԺ ընտություները երկու երկրների միջև քաղաքական խնդիրներ չեն առաջացրել: Ռուսաստանի հետ հարաբերություններում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել»:
Այնուհետև քաղաքագետն, անդրադառնալով նախագահ Սարգսյանի և ՌԴ վարչապետ Մեդվեդևի հանդիպման մասին հարցին, նշեց. «Քննարկվող խնդիրները եղել են տնտեսական ձևաչափի մեջ, իսկ այդպիսի խնդիրները սովորաբար քննարկվում են վարչապետի հետ»: