Սյուզի Կենտիկյանը պարտվեց
Գերմանիայի Ֆրանկֆուրտում պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո կայացավ, որի գլխավոր մենամարտում հայազգի բռցնքամարտիկ Սյուզի Կենտիկյանը պաշտպանում էր WBO և WIBF վարկածներով թեթևագույն քաշային կարգի աշխարհի չեմպիոնուհու տիտղոսը` մրցելով ամերիկուհի Մելիսա Մաքմորոուի հետ: Ցավոք, հայ մարզուհին մրցավարների միաձայն որոշմամբ պարտություն կրեց, որն առաջինն էր նրա կարիերայում:
Մենամարտը տևեց 10 ռաունդ, որոնց արդյունքում հաղթանակը 96:94, 96:94 և 96:95 հաշվով բաժին հասավ Մաքմորոուին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա