Մհեր Ենոքյանի գործով փաստաբանները մտադիր են հասնել Եվրադատարան
Այսօր առավոտյան Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակված վճռով դատավոր Գագիկ Պողոսյանը մերժեց ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի բողոքը: Վերջինի փաստաբաններ Վահե Գրիգորյանն ու Ռոբերտ Ռևազյանը վիճարկում էին ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2003թվականի հրամանագիրը, որով մահապատժի դատապարտվածներին ներում էր շնորհվել, այնուհետև` փոխարինվել ցմահ ազատազրկմամբ:
Փաստաբանները մտադիր են վճիռը բողոքարկել Վերաքննիչ դատարան, և այստեղ էլ հաջողության չհասնելու դեպքում, սպառելով ներպետական դատական ատյանները, կդիմեն Եվրոպական դատարան:
2003-ի օգոստոսի 1-ի ՀՀ նախագահի թիվ ՆՀ 103-Ա հրամանագրով 42 մահապատժի դատապարտված անձանց ներում էր շնորհվել և նույն ակտով նրանց նկատմամբ սահմանված մահապատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները