Օլիմպիական կրակը կփոխանցվի «Լոնդոն-2012»-ի կազմակերպիչներին
Հունաստանում 3000 կիլոմետր ճանապարհորդելուց հետո օլիմպիական կրակն այսօր` մայիսի 17-ին «Պանատինաիկոս» մարզադաշտում, հանդիսավոր պայմաններում կփոխանցվի «Լոնդոն-2012»-ի կազմակերպիչներին: Հունաստանի ԱՕԿ-ի նախագահ Սպիրոս Կապրալոսը ջահը կհանձնի բրիտանական արքայադուստր Աննային: Ասենք, որ Աննան Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի միակ ներկայացուցիչն է, ով մասնակցել է օլիմպիական խաղերի: Նա 24-րդ տեղն է գրավել 1976 թ.-ին` Մոնրեալի օլիմպիական խաղերի ձիասպորտի մրցաշարում
Կազմակերպիչների պատվիրակության հետ է նաև Անգլիայի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ Դեվիդ Բեքհեմը:
Օլիմպիական կրակն Աթենքի միջազգային օդանավակայանից հատուկ չվերթով Լոնդոն կտեղափոխվի մայիսի 18-ին և կսկսվի ջահի 70-օրյա փոխանցավազքը: Կրակը կանցնի Անգլիայի ամբողջ տարածքով, հարևան Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինով և 12 հազար 800 կմ երթուղին հաղթահարելուց հետո, հուլիսի 27-ին կհասցվի օլիմպիական մարզադաշտ, ուր տեղի կունենա 30-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա