Օսկանյանը ԱԺ նախագա՞հ
«168 ժամ» թերթի տեղեկություններով` ՀՀԿ-ի հետ հնարավոր կոալիցիա կազմելու պատճառով ԲՀԿ-ում դժգոհությունը մեծանում է: Թերթը հիշեցնում է, որ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, թե ինքը ձևական կոալիցիայի պատասխանատվության տակ չի մտնի, իսկ ԲՀԿ ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը նույնպես դեմ է կոալիցիա կազմելուն:
Թերթի տեղեկություններով, իրականում ԲՀԿ-ում դժգոհողների թիվն ավելի մեծ է, և Վ.Օսկանյանը մտածում է ԱԺ-ում առանձին թիմ ձևավորելու մասին ու այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատանքներ է տանում: «Ըստ ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրների, Վ.Օսկանյանի ու Գ.Արսենյանի կարծիքը կիսում են նաև ԲՀԿ համամասնական ցուցակի 7-րդ, 9-րդ և 11-րդ հորիզոնականները զբաղեցնող Վահե Հովհաննիսյանը, Հմայակ Հովհաննիսյանը և Էլինար Վարդանյանը: Եվ չի բացառվում, որ կոալիցիա կազմելու դեպքում ԲՀԿ-ի նշված 5 անդամները դուրս գան ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից, բայց մանդատները վայր չդնեն»,- գրում է թերթը և հավելում, որ տեղեկություններ կան, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը խմբակցության հնարավոր պառակտումը կանխելու համար նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններում առաջարկել է Վ.Օսկանյանին ԱԺ նախագահ նշանակել: «Ասում են, որ Օսկանյանն իրականում դեմ չէ այդ տարբերակին»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները