Տևես. «Ներողություն չեմ խնդրելու Ֆերգյուսոնից»
«Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Կառլոս Տևեսը հայտարարել է, որ պաստառի հետ կապված սկանդալի համար անձամբ ներողություն չի խնդրել և չի էլ պատրաստվում ներում հայցել Ալեքս Ֆերգյուսոնից:
«Ինչի՞ համար ներողություն խնդրեմ: Ի՞նչ է, նա Անգլիայի նախագահն է, թե՞ նման մեկը: Երբ Ֆերգյուսոնը հիմարություններ է դուրս տալիս իմ կամ ֆուտբոլիստներից մեկի վերաբերյալ, մենք չենք պահանջում, որ նա ներողություն խնդրի: Եթե ես զգայի, որ իրոք սխալ բան եմ արել, կխնդրեի ներել ինձ, սակայն սա այդ դեպքը չէ: Ես դա չեմ անի»,- նշել է Տևեսը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա