ՕԵԿ-ի բաժանած բջջային հեռախոսները լուրջ գլխացավանք են դարձել բջջային օպերատորների համար
«Երկիրը» գրում է, որ ընտրարշավի ժամանակ ՕԵԿ-ի բաժանած բջջային հեռախոսները լուրջ գլխացավանք են դարձել բջջային օպերատորների համար: «Վիվասելի» աշխատակիցներից մեկը դժգոհել է, թե «օրը 10-15 չաշխատող հեռախոս են բերում: Բոլորն էլ ավելորդ չեն համարել աշխատակցին տեղեկացնել, որ հեռախոսները բաժանել է ՕԵԿ-ը, որը, «փաստորեն, փորձել ա քցի մեզ»:
Ըստ թերթի աղբյուրի այնպես չէ, որ ՕԵԿ-ի բաժանած բջջայինների տերերը «դարդոտած էին»: «Մենք քվիթ ենք, իրանք ինձ փչացած հեռախոս են տվել, ես էլ իրանց օգտին չեմ քվեարկել»,- ասել է խաբված հեռախոսատերերից մեկը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները