Իրանագետներ. Վաշինգտոնը կսպասի ընտրություններին
Իսրայելում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը, թե ամեն ինչ պատրաստ է Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար քարոզչական հնարք է, որը միտված է ճնշում գործադրել Թեհրանի վրա` մայիսի 23-ին Բաղդադում նախատեսված «5+1» հանդիպումից առաջ: Նման կարծիք այսօր ասուլիսի ժամանակ հայտնեցին իրանագետներ Ռուդիկ Յարալյանը և Արմեն Իսրայելյանը: Բանախոսները նաև համոզմունք հայտնեցին, որ նախագահական ընտրություններով պայմանավորված` Միացյալ Նահանգները որևէ կտրուկ գործողությունների չեն դիմելու` նախընտրելով շարունակել Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումները:
«Միացյալ Նահանգները Իրանի միջուկային ծրագրերի հետ կապված փորձում են իրագործել դիվանագիտական բոլոր միջոցները, բայց ռազմական լուծումը երբեք չի բացառվում», - ասաց Ռուդիկ Յարալյանը: Նրա խոսքով` նման սցենարի համար է նախատեսված Պարսից ծոցում պաշտպանական նոր համակարգի ստեղծումը, որը նաև հնարավորություն կտա ապաhովել նավթային ուղիները:
Արմեն Իսրայելյանի կարծիքով, Միացյալ Նահանգները կփորձեն կազմալուծել Իրանը մի քանի ճանապարհներով` զուգորդելով տնտեսական էմբարգոներն ու ազգային փոքրամասնություններին, մանավանդ` թյուրքալեզու ժողովուրդներին անկախություն տալու մասին հայտարարությունները, որոնք ժամանակ առ ժամանակ հնչում են Բաքվից կամ Անկարայից:
Միաժամանակ, թեև երկրում տնտեսական վիճակը վատթարանում է, ըստ իրանագետի, հակաիշխանական տրամարդրություններն Իրանում չեն մեծանում, ինչի մասին վկայում են ամիս առաջ տեղի ուենցած խորհդարանական ընտրությունները, որոնց արդյունքում կրկին հաղթանակ է տոնել պահպանողական թևը:
Բանախոսների կարծիքով` Իրանի միջուկային ծրագրերի շուրջ ստեղծված իրավիճակում շատ կարևոր է Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշումը: Ըստ Ռ.Յարալյանի, Մոսկվան և Պեկինը հակված են, որ լուծումը լինի դիվանագիտական ճանապարհով, բայց ռազմական գործողությունների դեպքում կարող են չեզոքության քաղաքականություն որդեգրել: Իր հերթին Արմեն Իսրայելյանը գտնում է, որ այդ երկու գերտերությունները կփձորձեն զերծ պահել Իրանը հարձակումից: Հիշեցնելով ռուս պաշտոնյաների հայտարարություններում բազմաթիվ անգամ հնչած այն միտքը, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները կարող են վտանգել նաև Ռուսաստանի քաղաքական և տնտեսական շահերը, բանախոսը կարծիք հայտնեց, որ Մոսկվան կարող է միջամտել Թեհրանի դեմ ռազմնական ակցիային, սակայն թե ինչպիսի միջամտություն կլինի, նրա խոսքով` դժվար է կանխատեսել:
Անդրադառնալով ադրբեջանա-իրանական հարաբերություններին` Յարալյանը կարծիք հայտնեց, որ Բաքվից հնչող հակաիրանական հայտարարությունները ոչ այն ինչ են, քան Արևմուտքի մոտ հաճոյանալու միջոց:
«Իրանի քաղաքականության քննադատությունը Բաքվի կողմից ցույց է տալիս, որ Ադրբեջանն այլևս տարածաշրջանում ինքնուրույն քաղաքական գործոն չէ», - ասաց իրանագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները