«Եվրատեսիլ 2012» երգի մրցույթի պաշտոնական կայքերը հակերային հարձակման են ենթարկվել
Ադրբեջանական այն կայքերը, որոնք պաշտոնապես նվիված են «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթի լուսաբանմանը, հակերային հարձակման են ենթարկվել «Ազատություն կիբեր մարտիկներ» հակերային խմբի կողմից, որոնք պահանջել են՝ հետաձգել «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթը: Այս մասին տեղեկացնում է «Chicago Tribune» պարբերականը:
Աղբյուրի փոխանցմամբ, նրանք պահանջել են, որպեսզի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հետաձգի երգի մրցույթը:
«Մեր պահանջը հետևյալն է՝ դադարեցնել «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթի իրականացումը և թույլ չտալ համասեռամոլների շքերթը, այլապես Ալիևի ռեժիմը երկար չի գոյատևի», -նշված է հակերային խմբի հայտարարության մեջ:
Աղբյուրի փոխանցմամբ, հակերային հարձակման են ենթարկվել «www.eurovision.az» և «www.eurovisionaz.com» և երկու այլ պաշտոնական կայքեր: