Ադրբեջանի կողմից «գեյ-շքերթի» անցկացումը չկասեցնելու պարագայում իրանցիների զայրույթն անկառավարելի կդառնա. Իրանի նախազգուշացումը
Ադրբեջանի կողմից «գեյ-շքերթի» անցկացումը չկասեցնելու պարագայում իրանցիների զայրույթն ու հակակրանքն անկառավարելի կդառնան: Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր կայացած ուրբաթօրյա աղոթքի ժամանակ հայտարարել է Արևելյան Ատրապատական (Արևելյան Ազարբայջան) նահանգում ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ, Թավրիզի իմամ-ջոմե Մոհսեն Մոջթահեդ Շաբեսթարին:
Իրանցի հոգևորական նաև հավելել է, որ այս օրերին Իրանի Արևելյան և Արևմտյան Ազարբայջան նահանգների մի շարք քաղաքներում տեղի են ունենում հակաադրբեջանական ուղղվածությամբ բողոքի ցույցեր և քայլերթեր:
«Թեհրանի իմամ-ջոմե այաթոլլահ Սադիղին, ուրբաթօրյա աղոթքի ժամանակ ևս անդրադառնալով Բաքվում կազմակերպվելիք «գեյ-շքերթին», Ադրբեջանին կոչ է արել հրաժարվել խայտառակ որոշումից»,- հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Նախորդող տեղեկատվություն՝ Բազմահազարանոց բողոքի ցույց՝ Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսության առջև. «Իլհամ Ալիև, Աստծո դատաստանից վախեցի՛ր»
Իրանցի հոգևորականը վերջնագիր է ներկայացրել Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսին
Իրանցի ուսանողները Իրանի ԱԳՆ-ից պահաջել են դատապարտել Ադրբեջանի անմարդկային գործողությունները