«Գտիր գնդակը» խաղի հաղթողներից մեկը հնարավորություն կունենա ներկա գտնվելու ՈՒԵՖԱ EURO 2012™-ի Իտալիա-Իսպանիա հանդիպմանը
Այսօր Orange-ը հայտարարում է գանձի որոնման նոր խաղ-մրցույթի մասին, որն այս շաբաթ օրը` մայիսի 19-ին, ֆուտբոլասերներին դուրս կբերի Երևանի փողոցներ` հնարավորություն ընձեռելով ստանալ ՈՒԵՖԱ EURO 2012 tm-ի Իտալիա-Իսպանիա հանդիպմանը ներկա գտնվելու տոմսեր:
Խաղ-մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է օգտվեն Orange Ֆուտբոլասերների Գավաթի պաշտոնական ծրագրային հավելվածից (application), ինչպես նաև կիրառեն Երևանի մասին իրենց գիտելիքները և խնդիրներ լուծելու իրենց հմտությունները, որպեսզի կարողանան գտնել ՈՒԵՖԱ EURO 2012™-ի Adidas Tango12 պաշտոնական խաղագնդակը, որը մայիսի 19-ից հետո կմենկնի Լեհաստան և. հունիսի 10-ին կօգտագործվի Գդանսկում կայանալիք Իտալիա-Իսպանիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ: Գնդակը գտնելու դեպքում հաջողակ մասնակիցներից միայն մեկին Orange-ի կողմից կհանձնվի երկու տոմս, որը վերջինիս կընձեռի ՈՒԵՖԱ EURO 2012 tm ֆուտբոլային առաջնության ամենահետաքրքիր հանդիպումներից մեկին ներկա գտնվելու բացառիկ հնարավորություն: Իսկ նա, ով գնդակը կգտնի առաջինը, Օրանժ Արմենիայի կողմից կստանա ֆուտբոլային նվերներ` շապիկ, գլխարկ և UEFA EURO 2012TM-ի պաշտոնական գնդակ Tango12-ի պատճենը:
«Գտիր գնդակը» խաղ-մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է.
Ներբեռնել ծրագրային հավելվածը. Orange Ֆուտբոլասերների Գավաթի պաշտոնական ծրագրային հավելվածը ներբեռնելուն պես ֆուտբոլասերները կստանան հաղորդագրություն, որով նրանց կտեղեկացվի, որ մրցույթն արդեն սկսված է և նրանք կարող են մասնակցել խաղին.
Փնտրել և գտնել գնդակը. օգտվելով իրենց սմարթֆոններին հատուկ աշխարհագրական դիրքի որոշման հնարավորությունից` խաղի ընթացքում ֆուտբոլասերները կստանան հուշումներ այն մասին, թե ինչ հեռավորության վրա են գտնվում թաքնված գնդակից.
Օգտագործել տեղանքի վերաբերյալ իրենց գիտելիքները. հուշումները ճիշտ կռահելու համար խաղի մասնակիցները ստիպված կլինեն կիրառել Երևանի վերաբերյալ իրենց գիտելիքները, որոնց միջոցով կկարողանան գտնել թաքնված գնդակը: Ծրագրային հավելվածում առկա քարտեզը նաև ցույց կտա, թե տվյալ մասնակցի` գնդակի նկատմամբ գտնվելու դիրքի համեմատությամբ, ինչ դիրքում են գտնվում խաղի մյուս մասնակիցները: Այսպիսով, խաղի ողջ ընթացքում մասնակիցները կկարողանան անմիջականորեն հետևել մրցույթի ընթացքին.
Կիսվել ընկերների հետ. գնդակը գտնելուն պես` մասնակիցները ծրագրային հավելվածի միջոցով պետք է վերբեռնեն գտնված խաղագնդակի հետ իրենց լուսանկարը: Հաջողակներն իրենց այս լուսանկարն այնուհետ կարող են վերաբեռնել այն սոցիալական կայքերում, որտեղից իրենք օգտվում են` կիսելով ՈՒԵՖԱ EURO 2012 tm-ի իրենց ֆուտբոլային ակնթարթը ընտանիքի անդամների, ընկերների և գործընկերների հետ:
«ՈՒԵՖԱ EURO 2012 tm-ը բոլոր ֆուտբոլասերների համար լինելու է այս տարվա կարևորագույն ֆուտբոլային իրադարձությունը: «Գտիր գնդակը» խաղ-մրցույթը ֆուտբոլասերներին ընձեռում է այս հետաքրքրաշարժ խաղի մասնակիցը դառնալու բացառիկ հնարավորություն, ինչպես նաև լուսանկարվելու ՈՒԵՖԱ EURO 2012™-ի Adidas Tango12 պաշտոնական խաղագնդակի հետ, ստեղծելու այս սպորտային իրադարձության հետ կապված իրենց իսկ հիշվող ակնթարթը և ստանալու այլ հրաշալի մրցանակներ: Այս խաղ-մրցույթի շնորհիվ մենք հնարավորություն ենք ընձեռում ֆուտբոլասերներին նախապատրսատվել EURO 2012™-ին ինչպես նախկինում երբեևէ», - նշեց Օրանժ Արմենիա ընկերության Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:
Ֆուտբոլասերների կողմից ներկայացված լուսանկարներից ժյուրին կընտրի միայն մեկ հաղթողի, որը Հայաստանից ներկա կգտնվի առաջնությանը: Հաղթողին կհանձնվի ս.թ. հունիսի 10-ին կայանալիք Իսպանիա-Իտալիա ֆուտբոլային հանդիպմանը մասնակցելու ուղեգիր, որը ներառում է 2 տոմս, ինչպես նաև ուղևորության, կացության և սննդի ծախսերը:
«Գտիր գնդակը» խաղ-մրցույթի առաջին երևանյան խաղը տեղի կունենա մայիսի 19-ին: Վերը նշված պաշտոնական ծրագրային հավելվածը հասանելի է iOS, Android և Blackberry պլատֆորմների համար: Մրցույթի մասին մանրամասների և ծրագրային հավելվածը ներբեռնելու համար պետք է այցելել http://orangearmenia.am/uefa-euro-2012/chase-the-ball .
Orange-ը հպարտ է ՈՒԵՖԱ EURO 2012™-ը հովանավորելու համար: EURO 2012™-ի շրջանակներում Orange Լեհաստանը հանդիսանում է EURO 2012™-ի բացառիկ տեխնոլոգիական գործընկերը Լեհաստանում: Orange-ը ՈՒԵՖԱ-ի հետ համատեղ ներկայացնում է բջջային հեռախոսների համար նախատեսված և հատուկ այս առաջնության համար մշակված պաշտոնական ծրագրային հավելվածը: ՈՒԵՖԱ EURO 2012™-ը Orange-ի կողմից երբևիցե հովանավորված առաջին համաեվրոպական սպորտային իրադարձությունն է: Նշված լայնամասշտաբ հովանավորության նախագծի և Orange Ֆուտբոլասերների Գավաթ մրցույթի մասնակից երկրների շարքում են Իսպանիան, Լեհաստանը, Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը, Սլովակիան, Ռումինիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Մոլդովան Շվեյցարիան և Հայաստանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին