Ֆլեշի Բարսեղի շնորհիվ վարչապետը չի փոխվի
«Չորրորդ ինքնիշխանությունը» թերթը գրում է. «Ներքաղաքական դաշտի գլխավոր ինտրիգը շարունակում է մնալ այն, թե վերջապես ով կլինի նոր ձևավորվող կառավարության ղեկավարը, և թե ում կգործուղի խորհրդարան ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը:
Ըստ թերթի տեղեկությունների` ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի մոսկովյան այցից հետո ՀՀԿ-ն իր համար վերջնական որոշում է կայացրել ՀՀ վարչապետի պաշտոնում տեսնել Տիգրան Սարգսյանին, իսկ ահա Հովիկ Աբրահամյանին կրկին վերադարձնել ի շրջանս յուր: Եվ չնայած նրան, որ որոշ ՀՀԿ-ականների ամենևին դուր չի եկել Տիգրան Սարգսյանի` վարչապետի պաշտոնում վերահաստատվելու իրողությունը, այնուամենայնիվ, նրանցից մի քանիսն արդեն հրապարակավ հայտարարել են. «Դե էլի կասենք, որ Սարգսյանի նշանակումը պետության շահերից է բխում»:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ, վարչապետ Սարգսյանի համար ահռելի լոբբիստական աշխատանք է իրականացրել «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը` Ֆլեշի Բարսեղը: Ի դեպ` նա այն ֆիգուրներից է, որոնք իրենց ուզած կադրերին աննկատ տեղավորում են այնտեղ, որտեղ ցանկանում են ինքն ու իր կադրերը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները