«Էս ի՞նչ են անում մեր հետ, քերթել ա պետք դրանց». Քաղաքացիները շարունակում են դժգոհել «ԱրմենՏել»-ից
Panorama.am-ի խմբագրության հեռախոսը անընդհատ զանգեր է ստանում քաղաքացիներից, որոնք դժգոհում են «ԱրմենՏել»-ի բջջային կապից, որն առավոտից չի գործում: Բաժանորդները դժգոհում են, որ չեն կարողանում ստանալ մուտքային զանգեր ու կատարել ելքային զանգեր: Մեր խմբագրություն զանգահարած քաղաքացիներից մեկն այնքան զայրացած էր, որ հայտարարեց. «Քերթել ա պետք դրանց, էս ի՞նչ են անում մեր հետ»: Ընկերության բաժանորդներն իրենց դժգոհություններն ու բարկությունն արտահայտում են նաև սոցիալական ցանցերում:
Ընկերությունից դեռ վաղ առավոտյան հայտնել էին, որ խնդիրը կապված է ընկերության ցանցի կառավարումը կարգավորող սարքերից մեկի խափանման հետ: Այս պահին վթարը վերացված է, զանգեր կատարելու հնարավորությունը վերականգնվում է: Բայց այս պահին էլ բաժանորդները զանգելու ու զանգեր ստանալու հնարավորություն չունեն:
Ընկերությունը խորհուրդ էր տվել բաժանորդներին, ում շարժական հեռախոսներն ունեն համապատասխան հնարավորություն միանալ 3G ցանցին կամ վերաբեռնավորել սարքը:
Իսկ այն բաժանորդներին, ովքեր չունեն այդ հնարավորություններով բջջային հեռախոս, ընկերությունը շրջանցել էր և խորհուրդ չէր տվել:
Ընկերությունը նաև հայցել էր բաժանորդների ներողամտությունը պատճառած անհարմարության համար:
Ինչո՞ւ առավոտից չի գործում «ԱրմենՏել»-ի բջջային կապը
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են