Մահացել է դիսկոյի թագուհին
Ֆլորիդա նահանգում 63 տարեկան հասակում վախճանվել է ամերիկյան լեգենդար երգչուհի, դիսկոյի թագուհի Դոննա Սամմերը: Նա տևական ժամանակ հիվանդ էր քաղցկեղով: Սամմերը 1970-80թթ. դիսկո երաժշտության հիմնադիրներից է: Նա երաժշտության պատմության մեջ առաջին երգչուհին է, որի երգերը տարվա ընթացքում 4 անգամ գրավել են ամերիկյան հայտնի Billboard Hot 100 հիթ-շքերթի առաջին տեղերը: Սամմերի հատկապես հայտնի հիթերի թվում են՝ Hot Stuff, Bad Girls, Love To Love You Baby, I Feel Love: Ամբողջ աշխարհում վաճառվել է նրա 130 միլիոն ձայնագրություն: Սամմերը 6 Գրեմիի դափնեկիր է: 1992 թվականին նրա անունով աստղը տեղադրվել է Հոլիվուդի Փառքի պուրակում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները