Այս տարի ընդունելության քննությունների արդյունքները կամփոփվեն ավելի շուտ` հուլիսի 15-ին
Եթե նախորդ տարիներին ընդունելության քննությունների արդյունքներն ամփոփվում էին օգոստոսի 5-ին, ապա այս տարի դրանք կամփոփվեն հուլիսի 15-ին: Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը, դա արվել է ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկով, որպեսզի արական սեռի դիմորդները նախքան բանակ զորակոչվելը հասցնեն բուհ ընդունվել:
Ըստ նրա` եթե տվյալ դիմորդներն ընդունվեն անվճար ուսուցման համակարգ, ապա կօգտվեն տարեկետման իրավունքից, իսկ եթե վճարովի` արդեն իսկ ուսանող դարձած կզորակոչվեն բանակ, սակայն նրանց տեղը կպահպանվի:
Մեկ այլ փոփոխության համաձայն, այս տարի մրցույթից դուրս մնացած, բայց դրական միավորներ ստացած դիմորդները հնարավորություն կունենան մասնակցել թափուր տեղերի համար հայտարարվող մրցույթին։
Գ.Մանուկյանը նշեց, որ փոփոխություններից մեկի համաձայն էլ, ռուսերենը համալրել է օտար լեզուների ցանկը: «Եթե նախկինում ռուսաց լեզվի քննություն հանձնում էին միայն ռուս բանասիրության ֆակուլտետ ընդունվելու դեպքում, ապա այս փոփոխության հետևանքով` դիմորդները օտար լեզվի քննության համար կարող են ընտրել ոչ միայն անգլերենը, ֆրանսերենը կամ գերմաներենը, այլև ռուսերենը և քննություն հանձնեն հենց այդ լեզվով»,- ասաց Գ.Մանուկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա