ՀՀԿ-ն սպասում է ԲՀԿ-ի որոշմանը. Գ. Սահակյան
«Հովիկ Աբրահամյանը վատառողջ է մի փոքր, անկողնային, դրա համար ներկա չի եղել նախօրեին Հանրապետական կուսակցության գործադիր նիստին»,- այս մասին ասուլիսում ասաց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ ՀՀԿ փոխնախագահ Հ. Աբրահամյանը երեկ չէր մասնակցում ՀՀԿ ԳՄ նիստին:
Ներկայացնելով երեկ երեկոյան տեղի ունեցած նիստում քննարկած հարցերը, Գ. Սահակյանն ասաց, թե ՀՀԿ-ն այն տեսակետին է, որ հարկավոր է` քաղաքական ուժերը կարողանան որոշակի փոխհամաձայնության գան ու միասնական փորձեն լուծել առկա խնդիրները:
Միաժամանակ կարծիք հայտնեց, որ ճիշտ կլինի, որ քաղաքական կոալիցիան շարունակի իր գործունեությունը, հիշեցրեց, որ ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել բոլոր քաղաքական, այդ թվում արտախորհրդարանական ուժերի հետ:
Իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ-ի հետ համաձայնության գալու կամ կոալիցիա կազմելու հարցին, Սահակյանն ասաց, որ իրենք սպասում են այդ ուժի որոշմանը: Նա ընդգծեց, որ որևէ թաքուն գործընթաց չկա ու ամեն մի գործընթաց հրապարակային է:
Ինչ վերաբերում է ՕԵԿ-ի հետ կոալիցիա կազմելուն, ՀՀԿ ներկայացուցիչն ասաց, որ այդ հարցը դեռևս չի քննարկվել, բայց քանի որ այդ երկու քաղաքական ուժերի դիրքորոշումներն ավելի մոտ են իրար, հետևաբար ավելի կանխատեսելի է, որ կկազմվի կոալիցիա:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ովքեր կլինեն վարչապետն ու ԱԺ նախագահը, կամ վարչապետի պաշտոնում փոփոխություններ սպասվում են, նա ասաց, որ թեև ՀՀԿ-ի համար ամեն ինչ պարզ է, բայց քանի դեռ քաղաքական դաշտում ամեն ինչ հստակեցված չէ, նախապես անուններ չեն հայտարարում, բայց ընդգծեց, որ «կտրուկ փոփոխություններ անհրաժեշտ չեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները