Պաշտոնանկ կարվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարը
«Հայացքը» հայտնում է, որ մի քանի օրից աշխատանքից կազատվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանը, որը նաև այս տարածքի ՀՀԿ պատասխանատուն է: «Իշխանությունը նրա նախընտրական աշխատանքն անբավարար է գնահատում: Երեք օր առաջ «Օջախ» ռեստորանում այս համայնքի ՀՀԿ ակտիվը ընտրություններում հաղթանակ տանելու առիթով քեֆ էր անում: Ներկա էր նաև ՀՀ նախագահը, բնականաբար նաև` այս տարածքից պատգամավոր ընտրված ՀՀԿ ներկայացուցիչը: Շատերի համար անակնկալ էր այս տարածքի կուսակցության ղեկավար ու թաղապետ Արայիկ Քոթանջյանի բացակայությունը: Նրան չէին հրավիրել: Մոտ օրերս Քոթանջյանը պաշտոնանկ կարվի»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները