Հիմնական պայքարն ընթանում է վարչապետի պաշտոնի համար
«Հայկական ժամանակը» գրում է, որ ՀՀԿ-ում հիմնական պայքարը ներկայումս ընթանում է վարչապետի պաշտոնի համար, որի հավակնորդ են համարվում գործող վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը:
Վերջինս, թերթի տեղեկություններով, նախընտրում է գլխավորել Հայաստանի կառավարությունը և դեմ չէ, որ Տիգրան Սարգսյանը դառնա Ազգային ժողովի նախագահ: Ըստ թերթի` Տիգրան Սարգսյան-Սամվել Նիկոյան տանդեմն էլ աշխատում է այսօրվա իրավիճակի պահպանման ուղղությամբ, որ Նիկոյանը մնա ԱԺ նախագահ, Տիգրան Սարգսյանը` վարչապետ, իսկ Հովիկ Աբրահամյանին ուղարկեն Սերժ Սարգսյանի աշխատակազմ` ղեկավարի կարգավիճակով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները