Ով ում հետ է հանդիպել
«Հայկական ժամանակը» գրել է. «Նախօրեին, ինչպես և կանխատեսվում էր, նախագահական նստավայրում տեղի է ունեցել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը: Հասկանալիորեն, քննարկվել են կոալիցիա կազմելուն վերաբերող հարցեր: Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է այդ հանդիպման փաստը, բայց և ասել է, որ կոալիցիա կազմելու վերաբերյալ որևէ համաձայնություն ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև, այս պահի դրությամբ, չի կայացվել»: Թերթի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը վերջին երկու օրերին հանդիպումներ է ունեցել նաև ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի և ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ: Լուրեր կան նաև, որ նմանատիպ հանդիպում է կայացել նաև «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները