ՏՏ ոլորտի ներկայացուցիչների համար նախարարություն ունենալն այսօր անհրաժեշտություն է
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) հանդես է գալիս տեխնոլոգիական ոլորտում պետական տենդերների և գնումների գործընթացում մշտադիտարկում և բարեփոխում ծրագրով: Ծրագրի իրականացման համար կարևորելով մեդիայի դերը, այսօր կազմակերպվել էր մեդիային իրազեկելու սեմինար-քննարկում` լրագրողների, բլոգերների և շահագրգիռ կազմակեպությունների մասնակցությամբ:
Կարևորելով գնումների գործընթացում ռազմավարությունը, ԻՏՁՄ-ի ղեկավար Կարեն Վարդանյանը նշեց, որ բոլոր առաջատար երկրներում տեխնոլոգիական առաջընթացն ապահովել է պետությունը, սակայն այսօր հայտարարված տենդերները առաջացնում են մի շարք խնդիրներ:
«Նորք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանն իր հերթին նշեց, որ այսօր անհրաժեշտ է մեկ միասնական հարթակ, որտեղ բոլոր տենդերների վերաբերյալ լինի պարտադիր հայտարարություն` շատ պարզ գործիքներով:
Նշվեց նաև, որ այսօր այդ հայտարարությունները խառնաշփոթ վիճակում են այն առումով, որ հայտարարությունները պետք է տեղադրվեն թերթերում, իսկ մեկ աղբյուրից տեղեկանալ հայտարարությունների մասին, գրեթե անհասանելի է տարբեր ընկերությունների համար, իսկ մեկ հարթակով, Հայկ Չոբանյանի փոխանցմամբ, խնդիրը կլուծվի:
Սեմինար-քննարկման ժամանակ նշվեց, որ պետական գնումների գործընթացում մրցույթների անհարկի ձգձգումները կամ չեղյալ հայտարարելը, մրցույթում հաղթելուց հետո կազմակեպության կողմից է պատվերի չեղյալ հայտարարումը, որի դեպքում տվյալ ընկերությունը տուժում է` փոխհատուցում չի լինում: Պետական գնումների բողոքարկման խորհրդում չկան կոմպետենտ մարդիկ, ովքեր կարող են արդար որոշումներ կայացնել:
ԻՏՁՄ-ն առաջարկվող ծրագրով նախատեսում է ՏՀՏ ոլորտին առնչվող մրցույթներում մոնիտորինգի մասնագետի կողմից ուսումնասիրության ենթարկել պետական գնումների համակարգը, կազմակերպել էքսպերտային խմբերի քննարկումներ, որոնց ընթացքում ի հայտ կբերվեն մրցույթների ժամանակ խնդիրների առաջացման պատճառները:
Հայկ Չոբանյանը և Կարեն Վարդանյանը կարևորեցին ՏՏ ոլորտում նախարարություն ունենալու անհրաժեշտությունը, որը կհամակարգի ոլորտի խնդիրները, նաև կհամակարգի գնումների գործընթացում զարգացումները և հսկողությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին