Ջերարդ. «Դալգլիշը կշարունակի մնալ իմ կուռքը»
Անգլիայի ազգային հավաքականի և «Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը խոսել է թիմի արդեն նախկին գլխավոր մարզիչ Քեննի Դալգլիշի պաշտոնանկ լինելու մասին: Այս մասին գրում է ակումբի պաշտոնական կայքը:
«Վերջին 24 ժամերն ինձ համար շատ դժվար անցան: Շատ բարդ է տեսնել, թե Քեննին ինչպես է հեռանում: Նա միշտ եղել է ու կմնա իմ կուռքը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան այն ամենի համար, ինչ նա արեց ինձ համար: Հիմա ուզում եմ կենտրոնանալ Եվրոպայի առաջնության վրա, իսկ երբ վերադառնամ «Լիվերպուլ», կսկսենք մտածել նոր մրցաշրջանի և նոր հաջողությունների մասին»,- ասել է Ջերարդը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա