150 երկրների հետ միասին Հայաստանում էլ այսօր նշվում է Թանգարանների միջազգային օրը
Այսօր աշխարհի ավելի քան 150 երկրում, այդ թվում նաև Հայաստանում նշվում է Թանգարանների միջազգային օրը: Հայաստանյան թանգարանները այսօր կաշխատեն ժամը 11:00- 18:00-ն անվճար:
Ամենամյա այս տոնը հռչակվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM - The International Council of Museums) որոշմամբ 1977 թվականի մայիսի 18-ին ԻԿՕՄ-ի 11-րդ գլխավոր կոնֆերանսի ընթացքում` ռուսական պատվիրակության առաջարկությամբ: 1978 թ.-ից յուրաքանչյուր տարի այս օրը նշում է աշխարհի ավելի քան 150 երկիր, այդ թվում և Հայաստանը:
Հիշեցնենք, որ Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանը աշխարհի բազմաթիվ երկրների հետ կազմակերպում է «Թանգարանների գիշեր» միջոցառումների շարքը, որի շրջանակներում Հանրապետության թանգարանները յուրօրինակ ցուցադրություններով ու միջոցառումներով են ներկայանում են այցելուներին. ժամը 18.00-ից մինչև կեսգիշեր թանգանների մուտքն անվճար է: Եվրոպական միության կողմից այս տարի հայտարարված «Թանգարանը փոփոխվող աշխարհում» խորագրով, բայց «Թանգարանների գիշեր» ակցիան մեր երկրում կանցկացվի «Գիրը փոփոխվող աշխարհում» կարգախոսով՝ նվիրված Հայ գրատպության 500-ամյակին և Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրքի 2012 թ. համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուն: