Նունե Եսայան. Ստամբուլում ես երգել եմ հայի համար
«Ես գնացել եմ Պոլիս հայի համար, հայի համար եմ երգել: Նաև Հրանտ Դինքի երազանքն էր, որ ես երգեի այնտեղ»,- ասուլիսում այս մասին ասաց երգչուհի Նունե Եսայանը, ով ընդգծեց, որ Ստամբուլ էր մեկնել հայ համայնքի հրավերով. «Ես ու իմ նվագախումբը սիրով ընդունեցինք այդ հրավերը:
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Ստամբուլի «Լյուֆթի Քիրդար» ցուցահանդեսների և համաժողովների անցկացման կենտրոնում կայացել է Նունե Եսայանի համերգը: Համերգին մասնակցել է 2000 հանդիսական:
Ն. Եսայանն ասաց, որ իրենց ընդունել են շատ լավ, հյուրասիրությունը եղել է շատ հիանալի, համերգն էլ անցել է շատ լավ: Համերգին կատարել է իր երգացանկից հատուկ ընտրված երգեր` Կարսի, Մուշի, Վանա լճի մասին:
«Համարձակ քայլ էր այդ երգերն այնտեղ կատարելը: Ես գիտակցում էի դա, բայց եթե գնում էի, պետք է գնայի առանց զիջումների»,- ասաց նա:
Ն. Եսայանը նշեց, որ ինքը իր կոլեգաներին խորհուրդ է տալիս նույնպես գնալ Թուրքիա ու երգել հայի համար, քանի որ «հայը կարոտ է դրան»: «Եթե ինձ վաղը հրավիրեն, վաղն էլ կգնամ»,- նշեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները