«ԱրմենՏել»-ը պատճառած անհարմարությունների համար հատուցում կտրամադրի բաժանորդներին
Այսօր առավոտյան «ԱրմենՏել» բջջային ցանցում տեղի ունեցած վթարի վերաբերյալ ընկերությունը տեղեկացնում է, որ կատարվող վերականգնողական աշխատանքների արդյունքում բաժանորդների մի մասի կապը վերականգնվել է:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, սակայն այդ ընթացքում ի հայտ են եկել լրացուցիչ խնդիրներ, որոնց լուծումը կպահանջի որոշակի ժամանակ: Ընկերությունը շարունակում է կապի վերականգնման աշխատանքներ:
Խնդիրների վերջնական լուծման վերաբերյալ կտարածվի հաղորդագրություն: Ընկերությունը պատճառած անհարմարությունների համար հատուցում կտրամադրի բաժանորդներին, որոնք վթարի պատճառով զրկված էին զանգեր կատարելու հնարավորությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին