Հասարակություն 11:00 18/05/2012

Հայերը պատրաստվում են հանգստի սեզոնին. մատչելի Թաիլանդ ու Շրի Լանկա, թանկուկրակ Ջերմուկ ու Դիլիջան

Հեղինակ` Լիա Խոջոյան

Ամեն տարի նույնն է. հենց մոտենում է ամառը, բոլորը հայացքներն ուղղում են դեպի տուրիստական գործակալություններ ու հանգստի համար նախընտրելի տարբերակ որոնում թե Հայաստանում, թե արտերկրում: Երբեմն, ինչպես պնդում են տուրօպերատորները, քաղաքացիները վերջնական կանգ են առնում արտերկրում հանգիստն անցկացնելու տարբերակի վրա, քանի որ այն, նախ, երբեմն գնային առումով այդքան էլ չի տարբերվում հայրենիքի հանգստյան տների առաջարկներից, իսկ բացի այդ էլ` ի վերջո արտասահման է:

Հայաստանյան ուղղությունները հիմնականում գերադասում են միջին տարիքի անձինք կամ փոքր տարիքի մեկ-երկու երեխա ունեցող ընտանիքները: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց երևանյան տուրիստական գործակալություններից մեկի տնօրեն Լուսինեն: Ընդ որում նրանք, ովքեր հանգիստն անցկացնում են Հայաստանում սովորաբար ոչ պակաս գումար են ծախսում, քան եթե որոշեին ընտանիքով մեկնել արտերկիր, քանի որ, նշեց մեր զրուցակիցը` «Հայաստանի որ ծայրամասում էլ հանգստի մեկնած լինես, միշտ կգտնվեն ընկերներ ու ազգականներ, որոնք ցանկություն կհայտնեն ձեզ հետ մի քանի օր անցկացնել, գալ ձեզ այցի, ինչն իր հետ խնջույքներ կազմակերպելու անհրաժեշտություն է առաջ քաշում` պատիվ տալ, իսկ սա արդեն հավելյալ գումար է»:

Լուսինեի խոսքով, այս պահին արդեն կարելի է ուրվագծել, թե այս ամառ ո՞ր ուղղություններն են ամենից մեծ պահանջարկ վայելելու, քանի որ քաղաքացիները սկսել են ոչ միայն հետաքրքրվել, այլև նախապես պատվիրել ու գնել ուղեգրեր: Այսպես, Հայաստանում առաջատարները շարունակում են մնալ Ջերմուկն ու Դիլիջանը և սա չնայած այն բանի, որ գները շարունակ աճում են և նվազման միտում չի նկատվում:

Օրինակ, ցածր զբաղվածության շրջանում ( այս շրջանը սկսվում է ամանորի տոներից հետո ու ընդգրկում է մինչ օգոստոս ընկած ժամանակահատվածը) Ջերմուկի հյուրանոցներում գիշերավարձը մեկ անձի համար 3-անգամյա սնունդով սկսվում է 18 հազարից, իսկ սեզոնին` 25-30 հազար դրամից: Եթե նախապատվությունը տրվի առողջարաններին, ապա այստեղ գումարը, հասկանալի է, ավելի բարձր է` 25-35 հազար դրամ ոչ սեզոնին, իսկ սեզոնին` 30-45 հազար դրամ: Բնական է, որ գները տատանվում են թե առաջարկվող ծառայությունների, և թե առողջարանային պայմաններից ելնելով, իսկ բացի զուտ գիշերելուց ու սնվելուց նմանատիպ վայրերը այլ, հավելյալ վճարով ծառայություններ ևս մատուցում են: Հասկանալի է նաև, որ երկու հոգով նմանատիպ վայրում ընդամենը մեկօրյա հանգիստը ընտանեկան բյուջեի վրա կնստի շուրջ 100 հազար դրամ կամ` 200-250 ԱՄՆ դոլար (հետևաբար 10 օրը` 2000-2500 ԱՄՆ դոլար):

Ինչ վերաբերում է արտասահմանյան հանգստին, ապա հայաստանցիները ավելի շատ գերադասում են մեկնել ծովափնյա հանգստի ու վայելել ոսկեգույն ավազն ու արևի ջերմությունը, քան զբոսնել եվրոպական թանգարաններով… թեև Եվրոպայի պատմամշակութային ուղղությունները միշտ էլ եղել են պահանջված:

Panorama.am-ի հարցախույզի արդյունքում պարզեցինք, որ այս պահի դրությամբ հիմնական պահանջարկը «վայելում են» Անթալիայի ու Դուբայի ուղղությունները: Ինչ վերաբերում է վերջինիս, ապա հատկապես ամռան ամիսներին այս ուղղությունը մատչելի է զուտ այն պատճառով, որ այդ ամիսներին հանգստավայրում շատ շոգ եղանակ է ու դրա հաշվին գինն էլ նվազում է: Սակայն, պատմեցին տուրօպերատորները, մեր քաղաքացիների ցանկությունների վրա դա որևէ կերպ չի անդրադառնում.
«Երբ մենք զգուշացնում ենք, որ ամռան ամիսներին, հատկապես օգոստոսին այս ուղղությունը սովորաբար հետին պլան է մղվում եղանակի պատճառով, նրանք հակադարձում են` ամենուրեք օդափոխիչ համակարգ է դրված, չենք նեղվի: Ու ուղեգրերը սպառվում են հենց այդ սկզբունքով: Բացի այս` Դուբայը նաև շոփինգի համար իդեալական հանգստավայր է»,- նշեց Լուսինեն:

Ի դեպ, հանգստանալ ցանկացողների համար բավականին հետաքրքիր ու համեմատաբար նորաձև ուղղություն է համարվում էքզոտիկ Թաիլանդը, որը նաև մատչելի է` միջինը 1800 ԱՄՆ դոլար 10-14 օրվա հանգիստ մեկ անձի համար: Նորություն է նաև Շրի Լանկան: Ինչ վերաբերում է Թունիսին, ապա այս աֆրիկյան տուրիստական ուղղությունը ևս նմանատիպ գնով է առաջարկում հանգիստ` 1800-2500 ԱՄՆ դոլար մեկ անձի համար, սակայն ի տարբերություն այլ ուղղությունների սրա առավելությունն այն է, որ ինչպես և աֆրիկյան այլ ուղղություններում, այստեղ ևս գործում է «ALL INCLUSIVE» տարբերակը:

Իսկ ահա դեպի հին ու բարի Եվրոպա հայաստանցի զբոսաշրջիկներին գրավելու համար տուրիստական որոշ գործակալություններ դիմում են տարատեսակ հնարքների ու նույն փաթեթով առաջարկում և’ զբոսնել եվրոպական մայրաքաղաքների թանգարաններում կամ էլ նեղլիկ փողոցներում ուղղակի գարեջուր խմել, և վայելել ծովափնյա հանգիստը: Իհարկե, այս դեպքում գները ամենքին չէ, որ մատչելի են, բայց ինչպես նշեցին տուրիստական գործակալության ներկայացուցիչները` պահանջարկի պակաս չի նկատվում:

Այդօրինակ ուղղություններից մեկը դեպի Պորտուգալիա է, բայց մինչ Լիսաբոն հասնելը ձեզ կառաջարկվի մեկ օր մնալ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում, էքսկուրսիայի կտանեն, թանգարան էլ, այնուհետ կմեկնեք Լիսաբոն, որտեղ կանցկացնեք 4 օր և դարձյալ` էքսկուրսիաներ, լիսաբոնյան հմայիչ երեկոներ և այլն և դրանից հետո միայն 10 գիշեր կանցկացնեք Ալղարվե կոչվող ծովափնյա հանգստավայրում` բնության գողտրիկ անկյունում: Այս հրաշք փաթեթը երկու անձի համար կարժենա միջինը 4000 եվրո, սակայն ի տարբերություն աֆրիկյան կամ թուրքական հանգստավայրերի` հավելյալ գումար էլ կպահանջվի սննդի համար, քանզի փաթեթը սնունդը իր մեջ չի ներառում:

Մեկ հարց ևս էինք առաջ քաշում մեր հարցախույզի ժամանակ` բանկերը մի քանի տարի է իրենց հաճախորդներին առաջարկում են հանգստի մեկնել ապառիկ տարբերակով` վճարելով ուղեգրի գումարը մաս-մաս ամիսների ընթացքում: Ըստ այդմ էլ հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ են մեր հայրենակիցները գերադասում հանգստի մեկնելու համար էլ, այսպես ասած, գործ բռնել բանկերի հետ ու մտնել տոկոսադրույքի տակ: Սակայն մի քանի տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների հետ զրուցելուց հասկացանք, որ գոնե այդ մի քանիսում նման ճանապարհով ուղեգիր դեռևս որևէ քաղաքացի ձեռք չի բերել:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}