«Երկիր մեդիան» չտուգանվեց
Այսօր Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նիստում ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի առաջարկությամբ, որոշվեց կարճել «Երկիր մեդիա» հեռուստաընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը:
ՀՌԱՀ վերահսկողության վարչության պետ Հայկ Գևորգյանը տեղեկացրեց, որ հեռուստաընկերությունը խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ կուսակցություններին լուսաբանելիս ցուցաբերել է խտրական վերաբերմունք` այդպիսով խախտելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի դրույթները:
Հեռուստաընկերության քաղաքական ծրագրերի պատասխանատու Գեղամ Մանուկյանն ասաց, որ օրենքում բացեր կան և հանձնաժողովին առաջարկեց փոփոխություններ կատարել ու ներկայացնել ԱԺ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում