Ա.Աշոտյան. Միջազգային օլիմպիադաների մասնակիցները պատշաճ կնախապատրատսվեն
Ամփոփվեցին 2011-2012 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական եզրափակիչ փուլի արդյունքները: Եզրափակիչ փուլը տեղի է ունեցել մարտի 23-ից մայիսի 16-ը 15 առարկայից` «Պատմություն», «Աստղագիտություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Ինֆորմատիկա», «Հայոց լեզու», «Գրականություն», «Աշխարհագրություն», «Ռուսաց լեզու», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Կենսաբանություն», «Քիմիա» , «Ֆիզիկա», «Մաթեմատիկա» և «Նախնական զինպատրաստություն» առաջկաներից:
Երևանի Պետական համալսարանում այսօր տեղի ունեցավ օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողությունը, որին մասնակցեց նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Օլիմպիական շարժումը Հայաստանում կարողացել է հավաքել հարյուրավոր, եթե ոչ ` հազարավոր աշակերտներին», - ողջույնի խոսքում ասաց նախարարը: Նրա խոսքով` օլիմպիական մրցույթների կազմակերպման ձևերն ամեն տարի բարեփոխվում են. փորձ է արվում դարձնել մրցույթն ավելի օբյեկտիվ և զանգվածային:
«Այս օլիմպիադաները նպատակ ունեն նախ և առաջ քարոզելու կրթություն և սփռելու կրթության լույսը մեր աշակերտների մեջ` հետաքրքրություն առաջացնելով դպրոցներում տվյալ առարկայի հանդեպ, խորը մասնագիտական գիտելիքներ ձեռքբերելու համար: Մյուս կողմից, իհարկե, նրանք ծառայում են տաղանդաշատ աշակերտների հայտնաբերմանը, և այդ աշակերտները պատվով պահում են հայոց անունը միջազգային առարկայական օլիմպիադաներում», - ասաց նախարարը:
Ա.Աշոտյանի խոսքով` այս տարվա օլիմպիադան ավելի զանգվածային էր, ավելի կազմակերպված: Միաժամանակ նա խոստովանեց, որ դեռ առկա են որոշ թերություններ, որոնք ունեն վերացման կարիք: Մասնավորապես նախարարը հայտնեց, որ աշակետները բողոքում են որոշ առարկաների հանձնաժողովների օբյեկտիվությունից:
«Այս խնդիրը կոտրում է արդարության նկատմամբ հավատը, ավելի լավ սովորելու ցանկությունը: Ես շատ ուրախ եմ, որ այդ ահազանգերն եղել են եզակի և վերաբերվել են մեկ - երկու առարկայի որոշ փուլերին: Վստահեցնում եմ, որ նախարարությունը շատ օպերատիվ կերպով կամփոփի համապատասխան ինֆորմացիան և հաջորդ տարվա համար կլուծի այն բոլոր խնդիրները, որոնք շեղում են օլիմպիական շարժման գաղափարը և նպատակը:
Շնորհավորելով հաղթողներին, նախարար Աշոտյանը նաև շնորհակալություն մաղթեց այն մասնագետներին, որոնք կարողացան նոր բանիմաց սերունդ դաստիարակել և փոխանցել գիտելիքի նկատմամբ իրենց սերը: Նա կարևորեց բոլոր առարկաներից հաղթանակները, անկախ նրանից, թե կմասնակցեն արդյոք միջազգային համապատասխան օլիմպիադային թե ոչ, և անկախ նրանից, թե այդ առարկան ինչ առավերություն է տալու աշակերտին ապագայում:
«Մեզ համար կարևոր են բոլոր այն առարկաները, որոնք ներառված են Հայաստանի օլիմպիական ծրագրի մեջ որպես հիմնական առարկա», - ասաց նա, ընդգծելով, որ հատկապես հնարավորություն եղավ լավ մակարդակով կազմակերպել օլիմպիադաներ «Նախնական զինպատրաստություն» և հայ առաքելական եկեղեցու պատմություն առարկայից:
Ա.Աշոտյանը նաև տեղեկացրեց, որ նախարարությունը բոլոր այն առարկաների հաղթողներին, որոնց գծով լինելու են միջազգային օլիմպիադաներ, կազմակերպելու է նախապատրաստական ամառային հավաքներ՝ լավագույն մասնագետներին հրավիրելով, «որպեսզի մեր հավաքականները՝ մաթեմատիկայի. ֆիզիկայի կենսաբանության, աստղագիտություն, այլ առարկաների հավաքականները հավուր պատշաճի պատրաստվեն և մեկնեն արտասահման ու հաղթեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան