Արսեն Վենգեր. «Չելսին» այժմ գավաթային թիմ է»
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ «Չելսին» ներկայումս գավաթային թիմ է և բոլոր հնարավորություններն ունի` հաղթելու Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Բավարիայի» հետ առաջիկա խաղում:
Վենգերը բացատրել է, որ «կապույտները» բավական բարձր կարգ ու փորձ ունեն, որպեսզի հաջող հանդես գան կարճ շրջանում: Իսկ ահա երկար ժամանակահատվածի համար այդ թիմի ուժերը չեն բավարարում:
«Մրցաշրջանի ընթացքում «Չելսին» կասկածներ էր հարուցում ու անորոշություն: Այդ ակումբն ամեն տարի հսկայական գումարներ է ծախսում: Ֆուտբոլիստները շատ բարձր աշխատավարձ են ստանում: Եվ եթե արդյունքները չեն համապատասխանում ակնկալիքներին, «Չելսիի» սեփականատերերը շատ արագ են արձագանքում:
Բայց միևնույն ժամանակ «Չելսին» հասուն թիմ է, որը կարողանում է արագ հավաքվել և խուճապի չի մատնվում: Չմոռանանք, որ առաջնությունում «Չելսին» հիմա բարձունքում չէ: Սակայն հարկ է ընդգծել, որ հիմա դա գավաթային թիմ է: Արագությունը չի բավարարում երկար ժամանակահատվածի համար, սակայն «Չելսին» կարող է դիմանալ կարճ մրցավազքին և հաղթել: Նախկինի պես այդ թիմում է Դիդյե Դրոգբան, ով շատ մեծ ծավալի աշխատանք է կատարում: Երբեմն ես նրան քննադատել եմ տրամադրության համար: Սակայն անհրաժեշտ է հարգել Դրոգբային որպես ֆուտբոլիստի, նաև նրա ցուցադրած խաղամակարդակի համար»,- ասել է Վենգերը ֆրանսիական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա