Ֆիլմի գլխավոր դերակատարը Կանն չի եկել…նա ցմահ բանտարկված է
Կաննի կինոփառատոնը աշխարհին ևս մեկ անակնկալ է մատուցել: Իտալացի ռեժիսոր Մատեո Գարոնեի «Իրականություն» մրցութային ֆիլմի գլխավոր դերակատարը չի կարողացել ժամանել Կանն, քանի որ չի ստացել բանտի տնօրինության թույլտվությունը. նա ցմահ բանտարկության է դատապարտված:
«Անյելլո Արենան նստած է իր բանտախցում՝ Կենտրոնական Իտալիայում»,-այս մասին հայտնել է ֆիլմի ռեժիսորը: Նա բանտից միայն նկարահանվելու թույլտվություն է ստացել, սակայն նրան արգելված է Կանն մեկնել: Արենան պրոֆեսիոնալ դերասան չէ: Վերջին 18 տարին նա բանտում է անցկացրել, ցմահ բանտարկության պատճառը զինված կողոպուտն ու սպանությունն է: Արդեն 12 տարի նա դերեր է խաղում բանտարկյալներից կազմված թատերական խմբում:
Հիշեցնենք, որ Կաննի կինոփառատոնը մեկնարկել է մայիսի 16-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները