Երևանում մեկնարկեց Իմպլանտոլոգների հայկական ասոցիացիայի 1-ին միջազգային գիտաժողովը
Երևանում այսօր մեկնարկեց Իմպլանտոլոգների հայկական ասոցիացիայի 1-ին միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են ոչ միայն հայ մասնագետներ, այլև արտերկրից ժամանած տարբեր ատամնաբուժական կլինիկաների ներկայացուցիչներ: Այն կազմակերպվել էր Հայաստանի իմպլանտոլոգների ասոցիացիայի կողմից:
Ինչպես գիտաժողովի բացմանը նշեց Իմպլանտոլոգների Ասոցիացիայի նախագահ, դոցենտ Կարեն Գրիգորյանը, Իմպլանտոլոգների Հայկական Ասոցիացիան հիմնադրվել է 2011 թվականին: Ասոցիացիան հանդիսանում է բաց և անկախ հարթակ բոլոր պրոֆեսիոնալների համար, որոնք հետաքրքրված են իմպլանտոլոգիայի արվեստով և գիտությամբ:
Կ.Գրիգորյանն ասաց, որ կազմակերպության նպատակն է կամուրջ հանդիսանալ հայ մասնագետների և աշխարհում տեղի ունեցող ոլորտի նորամուծությունների միջև: Բացի այդ՝ երկրի ներսում Ասոցիացիայի աշխատանքները ուղղված են կանոնակարգելու բժշկական անձնակազմի աշխատանքն ու պաշտպանելու պացիենտներին: «Այժմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիան մեծ քայլերով առաջ է ընթանում: Մեր դերն է օգնել մեր մասնագետներին ժամանակին համընթաց քայլելու: Սրանից կշահեն և մասնագետները, և թե պացիենտները»,- ասաց Կ.Գրիգորյանը:
Ըստ նրա՝ վերջին տարիներին բուռն կերպով զարգանում է իմպլանտոլոգիան, ավելանում է բժիշկների, իմպլանտոլոգների քանակը, բայց միևնույն ժամանակ ոլորտի մասնագետներին անհանգստացնող շատ հարցեր կան, մասնավորապես, որակի հետ կապված: «Այսօր շատ-շատերը մտնում են ստամատոլոգիական ոլորտ` առանց տարրական բազային գիտելիքների: Սա անթույլատրելի է և համախմբվել ենք, որ միասին փոխենք այս իրավիճակը՝ այն դարձնելով ավելի քաղաքակիրթ և ժամանակակից»,- նշեց Կ.Գրիգորյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա