Ֆերգյուսոնը հիվանդանոցում էր
Երեկ երեկոյան «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնին տեղափոխել են հիվանդանոց` քթի արյունահոսության պատճառով, որն ավանդական մեթոդներով ոչ մի կերպ չի հաջողվել դադարեցնել: Այս մասին տեղեկացնում է «The Sun»-ը:
Բժիշկներին հաջողվել է կանգնեցնել արյունահոսությունը: Նրանք նաև տեղեկացրել են, որ վտանգավոր ոչինչ չկա, և մարզիչին թույլատրել են տուն գնալ: Ակումբում հաստատել են այս տեղեկատվությունն ավելացնելով, որ այժմ Ֆերգյուսոնն իրեն շատ լավ է զգում և ամեն ինչ նորմալ է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա