Գոռ Մինասյանը` բրոնզե մեդալակիր
Գվատեմալայում ավարտվեց ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: +105 կգ քաշային կարգում Գոռ Մինասյանը երկամարտում գրանցեց 417 կգ արդյունք (190+227) և արժանացավ բրոնզե մեդալի: Նույն այս բարձրացրած քաշով Իրանի ներկայացուցիչ Բահադոր Մուլաեյն արժանացավ արծաթե մեդալի` ավելի թեթև անձնական քաշի շնորհիվ: Դե իսկ ոսկե մեդալը բաժին հասավ Ռուսաստանը ներկայացնող Մուհամեդ Աբուևին, ով ցույց տվեց երկամարտի 426 կգ արդյունք:
Ավելացնենք, որ 69 կգ քաշային կարգում հանդես եկած Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 296 կգ արդյունքով գրավեց 10-րդ տեղը (136+160):