Հարցազրույցներ 15:05 19/05/2012

Հմայակ Հովհաննիսյանն իսկապես ասել է` Ծառուկյանն Աստված չի

Հեղինակ` Լիա Խոջոյան

Մամուլի հրապարակած տեղեկությունների համաձայն` Քաղաքագետների միության նախագահ, ԲՀԿ համամասնական ցուցակի 9-րդ հորիզոնականում ներկայացված Հմայակ Հովհաննիսյանի գլխին սև ամպեր են կուտակվել, ինչը սպառնում է նրան ի վերջո մնալ առանց պատգամավորական մանդատի: Պատճառը իբր նա է, որ Հ.Հովհաննիսյանը ԲՀԿ-ականների շրջանում հայտարարել է` «Ծառուկյանն Աստված չէ, որ ինձ ստիպի հրաժարվել մանդատից», ինչը, բնական է, դուր չի եկել Գագիկ Ծառուկյանին:
Արդյոք եղել է նման հայտարարություն ու արդյոք Հմայակ Հովհաննիսյանը կմնա առանց մանդատի միայնակ իր գաղափարների հետ` Panorama.am-ի հարցազրույցը ՔԳՄ նախագահի հետ:


-Պարոն Հովհաննիսյան, իսկապե՞ս նման բան կա, Գագիկ Ծառուկյանն իսկապե՞ս չի ցանկանում Ձեզ տեսնել ԱԺ ԲՀԿ խմբակցությունում:
-Հասկանալի է, որովհետև անձերը ստորադասվում են խնդիրներին ու նպատակներին…

-Այսինքն դա այդպես է:
-Ի՞նչ է նշանակում չի ուզում տեսնել… եթե նա ինձ հրավիրել է մասնակցել նախընտրական պայքարին ու այդ մասնակցությունը եղել է բավականին ակտիվ հրապարակային, ապա ի՞նչ պատճառաբանություններ կարող են լինել: Միայն մեկ բան. խնդիրները և նպատակները վերանայվում են, ուստև պետք է վերանայվի նաև իմ մասնակցության ձևաչափը: Նորից եմ ասում` ես իմ մասնակցությունը ստորադասում եմ այն նպատակների իրականացմանը, որոնք իմ գաղափարների հիմքում են: Եթե ես դրանք ընդունում և կիսում եմ, ապա իմ մասնակցությունը կարող է լինել արդյունավետ, ինչի մասին վկայում է իմ խորհրդարանական անցյալը: Իսկ եթե չեմ կիսում, ապա լինելով գաղափարի մարդ…

-Այլ կերպ ասած, եթե «Բարգավաճ Հայաստանը» Հանրապետական կուսակցության հետ միասին կոալիցիա կազմի, ապա Դուք կհրաժարվե՞ք մանդատից:
-Հարցը կոալիցիան չի: Ընթանում են բանակցություններ և այդ բանակցությունների ընթացքում ցանկալի է, որպեսզի լինի միասնական պատկերացում այս բանակցություններից ակնկալվող արդյունքների վերաբերյալ: Եվ այդ մոտեցման շրջանակում պետք է նայել, թե ինչ տեսակետներ ունեն ԲՀԿ-ական թիմակիցները: Դրանց շրջանակում ես հետևում եմ զարգացումներին և մինչև մայիսի 24-ը, եթե նման հարց լինի` ես հայտարարությամբ հանդես կգամ:

-Ձեր այս տեսակետը, գաղափարները ԲՀԿ-ական թիմակիցներից որևէ մեկը կիսո՞ւմ է, տեղյա՞կ եք:
-Ես ինքս կուսակցության անդամ չեմ և դրա համար այդպես չեմ կարող ասել, թե ի՞նչ կարծիքներ կան ԲՀԿ-ի ներսում… դա ավելի լավ գիտեն կուսակցության ղեկավար մարմնի անդամները: Համենայնդեպս ես գաղափարական, քաղաքական հենքի համագործակցության ջատագով եմ եղել իմ գործունեության ողջ ընթացքում:

-Պարոն Հովհաննիսյան, Դուք հայտարարել ե՞ք, թե` Ծառուկյանն Աստված չէ, որ ինձ ստիպի հրաժարվել մանդատից:
-… Իսկ ո՞ր քաղաքական գործիչը կարող է հավակնել Աստծո կարգավիճակին: Եթե նույնիսկ արել եմ, ապա մահկանացուները…

-Խնդրում եմ պատասխանեք` այո կամ ոչ:
-Չեմ կարծում, որ այդ արտահայտությունը կարող է պատճառ դառնալ նման քայլի համար…. Ավելի ծանրակշիռ պատճառներ են միշտ ընկած նման որոշումների հիմքում, որոնք ենթադրում են թիմի կազմի մեջ կատարվող փոփոխությունները:

-Այսինքն Դուք նման հայտարարություն իսկապես արել եք, բայց Գ.Ծառուկյանը դրա պատճառով չէ, որ նման որոշում կարող է կայացնել: Այդպե՞ս:
-Հնարավոր է և արել եմ, որովհետև իսկապես ես գտնում եմ, որ միայն Աստծո քայլերն են, որ անմեկնելի են, իսկ մահկանացուները պետք է կանխատեսելի քայլեր կատարեն:

-Երբ Դուք համաձայնեցիք ընտրապայքարի գնալ ԲՀԿ-ի համամասնական ցուցակում, Ձեր հիմնական նպատակը գաղափարն էր, որի համար պատրաստ եք զոհել խորհրդարանում լինելը, թե մանդատ ստանալը ու այդպիսով ԱԺ ամբիոնին վերադառնալը:
-Գիտեք ինչ…. Իմ խորհրդարանական գործունեությունը պահանջված է հասարակության կողմից, ես դա տեսնում եմ ամեն քայլափոխի և այն բանից հետո, երբ 2010թ-ին ես իմ թեկնածությունը հանեցի, հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը գտնվում է նեղության մեջ նրա օգտին, այդ ժամանակ ես տեսա, թե որքան մեծ է մարդկանց ձգտումը տեսնել ինձ խորհրդարանում: Եվ ուղղակի պարտավոր էի այդ ձգտմանը գնալ ընդառաջ: Եվ իհարկե, եթե ունենայի համապատասխան ֆինանսական հնարավորություններ, ապա կառաջադրվեի մեծամասնական ընտրակարգով` դա ավելի արդյունավետ է քաղաքագետի գործունեության համար: Սակայն ես այդ հնարավորությունները չեմ ունեցել…

-Իսկ պարոն Ծառուկյանը չէ՞ր կարող օգնել, դիմե՞լ եք նրան այդ աջակցությունը ստանալու համար:
-Պարոն Ծառուկյանն ինձ հրավիրել է մասնակցել ցուցակով և հրավերը բավականին պատճառաբանված հիմնավորել է: Ես իմ լուման եմ ներդրել այն ծանրակշիռ արդյունքում, որն արձանագրել է ԲՀԿ-ն ընտրություններում:
Ես ընտրվել եմ պատգամավոր և այսօր էթիկայի նորմերին հարիր չի լինի, եթե գնահատականներ տամ, թե ինչպե՞ս է ստացվում, որ մարդիկ նայում են ցուցակին, ընտրում են ցուցակն ըստ անձերի կազմի, բայց հայտնվում են Ազգային Ժողովում լրիվ այլ անձինք: Դա իմ կողմից էթիկայի կանոնների խախտում կլիներ, եթե այդ հարցն այդ համատեքստում քննարկեի…

-Բայց փաստորեն նման նկատառում ունեք, որը նաև Ձեզ մտահոգում է, սակայն էթիկային տուրք տալով դա չե՞ք բարձրաձայնում:
-Ես միակը չեմ, որ ինքնաբացարկ… ըը…

-Ներկայացրե՞լ:
-Ըը… գուցե ներկայացնի:

-Ճի՞շտ է, որ ինքնաբացարկի դիմումները գրվել են, այդ թվում և Ձեր կողմից, նախքան ընտրությունները և ցանկության դեպքում դրա տակ պետք է միայն ժամկետն ավելացնել:
-Ոչ-ոչ, այդպիսի բան չկա:

-Բայց հիմա ինքնաբացարկի դիմում արդեն գրե՞լ եք:
-… ես կհայտարարեմ այդ մասին… մինչև մայիսի 24 –ը օրենքով ես այդ հնարավորությունն ունեմ:

-Պարոն Հովհաննիսյան, դատելով Ձեր գաղափարներից այդուհանդերձ կգնաք ինքնաբացարկի, քանի որ շատ հավանական է, որ կոալիցիան իրականություն դառնա:
-Եթե տեսնեմ, որ այդ քայլը պատճառաբանված է և չի դիտվի հասարակության կողմից իբրև դասալքություն, քանի որ ես դասալիք չեմ, ես կգնամ ինքնաբացարկի: Ընտրողների քվեն, որ տվել են ինձ, հարգում եմ, բայց եթե ծանրակշիռ հանգամանքները ինձ ստիպեն, ապա ես մանդատից կհրաժարվեմ… ես մանդատից կառչած չեմ, այսինքն ոչ թե մանդատից, այլ դեպուտատական կարգավիճակից:

-Ե՞րբ եք անձամբ հանդիպել պարոն Ծառուկյանին:
-Մի քանի օր առաջ:

-Այն, ինչ նոր ինձ ասացիք, այդ բոլորը նրան ներկայացրե՞լ եք, ինքը տեղյա՞կ է Ձեր մոտեցումներին:
-Ոչ… իմ մոտեցումներն եմ շարադրել, իմ ընկալումները: Ես առաջարկել եմ դրանք հաշվի առնել և կշռադատել, թե որքանով են դրանք համահունչ այն նպատակներին ու խնդիրներին, որոնք ինքը դնում է կուսակցության քաղաքական թիմի առջև:
Ասեմ, որ բանակցային այն գործընթացը, որ գնում է ՀՀԿ-ԲՀԿ միջև, դրա արդյունավետությունը ես իմ մոտեցումներով կամ գաղափարներով չէի ցանկանա կաղապարել, որովհետև դա նրբանկատ չէր լինի իմ կողմից: Եվ միաժամանակ ես ինքս, որպես քաղաքագետ, չեմ կարող մտնել այդ բանակցությունների արդյունքների համար պատասխանատվության դաշտ, որովհետև դրանք տարվում են միջկուսակցական հարթության վրա, իսկ ես կուսակցական չեմ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:32
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ներկայությամբ հարվածել են միմյանց
ՔՊ փակ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստը ավարտվել է քաշքշուքով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ...
Աղբյուր` Panorama.am
22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}