Գ. Ծառուկյանի թեկնածուն իր խնամին է
«Հրապարակը» գրում է, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը սևեռվել է վարչապետի պաշտոնի վրա: «Կոալիցիա մտնելու համար նա պահանջում է վարչապետի հրաժարականը, սակայն, ոչ թե ԲՀԿ թեկնածուի համար, այլ իր խնամի Հովիկ Աբրահամյանի: Թեև նշում են նաև, որ քարոզարշավի շրջանում վարչապետի տևական քննադատությունից հետո իրենց` կոալիցիա մտնելն առանց Տ. Սարգսյանին պաշտոնաթող անելու, չի հասկացվի: Իշխանության վերնախավում կարծում են, որ այս պահանջը չի կատարվելու. մինչև նախագահական ընտրություններ Տիգրան Սարգսյանը շարունակելու է պաշտոնավարել, քանի որ Սերժ Սարգսյանը նրան որոշել է ամեն գնով պահել»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները