ԱԺ նիստերին ներկայանալու հարցը խիստ է դրված
«Հրապարակ»-ին հայտնի է դարձել, որ նախօրեին տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը շատ խիստ է դրել ապագա խորհրդարան հաճախելիությունների հարցը։ «Նախագահ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի անդամներին խստորեն զգուշացրել է, որ նրանք բացատրական աշխատանք տանեն պատգամավորների հետ, որ այս անգամ բացակայությունները չեն ներվելու։ Բացի այդ, պատգամավորները ոչ միայն պետք է կարգապահ կերպով հաճախեն ԱԺ նիստերին, այլև քաղաքական ակտիվություն դրսևորեն, հանդես գան նախաձեռնություններով և ելույթներով: ...Որոշ պատգամավորներ սկսել են ենթադրել, որ եթե իրենց հաճախելիության հարցն այդքան խիստ է դրվում, կնշանակի, որ իրենք կոալիցիա չեն կազմելու և ստիպված են լինելու սեփական ուժերով քվորում ապահովել»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները