Խմորումներ վարչապետի թեկնածության շուրջ
«Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ ռուսաստանյան որոշակի շրջանակներ փորձում են Սերժ Սարգսյանին համոզել` ՀՀ վարչապետ նշանակել «երկու Կարեններից մեկին»: Խոսքը Երևանի նախկին քաղաքապետ, «Գազպրոմբանկի» տնօրենի տեղակալ Կարեն Կարապետյանի և Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար, թիվ 32 ընտրատարածքի ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի մասին է: Թերթի աղբյուրները վկայում են, որ այս տարբերակին դեմ չէ նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Սերժ Սարգսյանն էլ, ըստ թերթի, վերջնական որոշում դեռևս չի կայացրել. գործող վարչապետի թեկնածությունը նրա համար ընդունելի է միջազգային «ֆեյսի» համար, սակայն նրան նաև մտահոգում է Տիգրան Սարգսյանի հեղինակությունը հանրապետության ներսում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները