Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոն կմեկնի Իրան
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոն մայիսի 21-ին կմեկնի Իրան:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել է ԱԷՄԳ-ում ԻԻՀ մշատական ներկայացուցիչ Ալի Ասղար Սոլթանիեն:
Իրանցի բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ Յուկիա Ամանոն Իրանում հանդիպում կունենա ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի հետ, որի հետ կքննարկի Իրանի և ԱԷՄԳ-ի միջև համագործակցությունը խորացնելուն առնչվող հարցեր:
Հավելենք, որ միջուկային ծրագրի առնչությամբ Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև մայիսի 14-15-ը Վիեննայում տեղի ունեցած բանակցություններում առաջընթաց էր արձանագրվել և կողմերի միջև համաձայնություն էր ձեռք բերվել առաջիկայում ևս շարունակել բանակցությունները:
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Իրանի միջուկային խնդրի առնչությամբ Ստամբուլում կայացավ Իրանի և 5+1 խմբի (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներ և Գերմանիա) հանդիպման առաջին փուլը: Երկրորդ փուլը նախատեսվում է անցկացնել մայիսի 23-ին՝ Բաղդադում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են