Փուչիկների բռնկումից տուժածները վիրահատվում են. Ծախսը հոգալու է պետությունը
Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության կենտրոնում Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին գազով լիցքավորված փուչիկների բռնկումից տուժածներից երկուսը վիրահատվել են: Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանի խոսքով, ևս երկու տուժած կվիրահատվի այսօր:
Վիրահատությունն իրականացնում է Գերմանիայի Հեյդելբերգ քաղաքի Համալսարանական կլինիկայի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և այրվածքների կենտրոնի պրոֆեսոր Ադրիան Դայգլերը:
Այսօրվա դրությամբ մայրաքաղաքի բուժհաստատություններում բուժումը շարունակում է 41 տուժած, երկուսը վերակենդանացման բաժանմունքում են:
Գերմանացի պրոֆեսորը Հայաստան է հրավիրվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ: «3-րդ աստիճանի այրվածքով 2 հիվանդ կա: Գերմանացի բժիշկը բավականին դրական գնահատեց մեր բժիշկների կատարած աշխատանքը և մենք սպասում ենք լավ արդյունքների»,- տեղեկացրել է Հարություն Քուշկյանը: Վիրահատական ծախսերը հոգալու է պետությունը:
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին ժամը 1:00 դրությամբ մայրաքաղաքի բժշկական հաստատություններ դիմել էր 154 քաղաքացի, որոնցից հոսպիտալացվել էր 98-ը, այդ թվում 28-ը` վերակենդանացման բաժամունքներում: Իսկ 85 հիվանդ ամբուլատոր բուժման մեջ է. թեև դուրս են գրվել, բայց ժամանակ առ ժամանակ գնում են կոնսուլտացիայի, վիրակապության և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա