«Թանգարանային գիշեր». Հայաստանյան թանգարանները հանդես են գալու տոնական միջոցառումներով, մուտքն անվճար է
Այսօր հայստանյան 63 թանգարանները ժամը 18.00-ից մինչև կեսգիշեր բաց են լինելու այցելուների համար և նրանց հյուրընկալելու են անվճար: Այսօր թանգարանները հանդես են գալու տոնական միջոցառումներով` նորովի ներկայացնելով իրենց հավաքածուների բացառիկ արժեքները: Հայաստանում ու աշխարհի ավելի քան չորս տասնյակ երկրներում մեկնարկում է «Թանգարանային գիշեր» միջոցառումը: Եվրոպական միության կողմից այս տարի հայտարարված «Թանգարանը փոփոխվող աշխարհում» խորագրով «Թանգարանների գիշեր» ակցիան մեր երկրում կանցկացվի «Գիրը փոփոխվող աշխարհում» կարգախոսով՝ նվիրված Հայ գրատպության 500-ամյակին և Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրքի 2012 թ. համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուն:
«Թանգարանային գիշեր» ակցիային մասնակից թանգարանների ու նախատեսված միջոցառումների ցանկին ծանոթացեք այստեղ:
«Թանգարանների գիշեր» ակցիան սկիզբ է առել 1999 թ. Ֆրանսիայի մշակույթի նախարարության առաջարկով` ֆրանսիական թանգարաններում գարնանային որևէ կիրակի հասարակության համար անվճար` «բաց դռների» օր հայտարարելով ու անվանակոչելով «Թանգարանային գարուն»: Նախաձեռնությունը շատ շուտով արժանանում է Եվրոպական մշակութային կոնվենցիային անդամակցող 39 երկրների ուշադրությանն ու Եվրոպայի խորհրդի աջակցությանը: 2001 թ. այն վերանվանվում է «Թանգարանների գիշեր»-ի և ընդլայնում ոչ միայն ակցիայի մասնակից երկրների աշխարհագրությունը, այլև աջակցողների ու համակիրների ցանկը: Հայաստանը «Թանգարանների գիշեր» նախաձեռնությանը միասցել է 2005 թվականից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում